Սյունե Սևադա. «Մնացածը՝ ամուսնական մատանի, սմարթֆոն, պատուհաններ…»
Advertisement 1000 x 90

Սյունե Սևադա. «Մնացածը՝ ամուսնական մատանի, սմարթֆոն, պատուհաններ…»

Սյունե Սևադայի գրառումը:

Ամուսնական մատանի։ Սմարթֆոն։ Պատուհաններ։ Ամուսնական մատանի։ Սմարթֆոն։ Պատուհաններ։ Անընդհատ իրար շարունակող ու կրկնվող սիմվոլիկաները Զվյագինցևի Нелюбовь-ի անկարևոր ու ամենակարևոր դետալներն են՝ միաժամանակ։

Շատ սառը ֆիլմ ա։ Դանդաղ, իրենց համար քայլում են կադրերը ու թքած ունեն վրադ։ Համ թքած ունեն, համ ասում են՝ քո համար թքած ունենք, որ գլուխդ մտնի։

Ոնց որ կարկինով գծած լինեն, ու ամբողջ ֆիլմից էն որ ապակու ծայրով գրատախտակ են քերծում, այ էդ զզվելի ձայնից ա գալիս ու ստիպում փշաքաղվել։

Ընտիրագույն ֆիլմ ա։ Շատ ապատիկ, թվացյալ իմիջիայլոց։

Ու վերջին կադրը։ Ընտիր վերջին կադրը։

Մնացածը՝ ամուսնական մատանի, սմարթֆոն, պատուհաններ։



Նման նյութեր