Ես արդեն լրիվ ուրիշ մարդ եմ, որովհետև արդեն հայր եմ. Դելո
Advertisement 1000 x 90

Ես արդեն լրիվ ուրիշ մարդ եմ, որովհետև արդեն հայր եմ. Դելո

Ամերիկաբնակ դերասան, հումորիստ Վահագն Ստեփանյանի՝ Դելոյի համար սեպտեմբերի 23-ը այսուհետ տոնական ամսաթիվ է. երեկ սիրված հումորիստը հայր է դարձել:

«Սա անբացատրելի զգացողություն է, չեմ կարող նկարագրել, թե ինչ է կատարվում ինձ հետ, շոկի մեջ էի, երբ ծնվեց տղաս ու մինչև հիմա էլ չեմ հասկանում ինչ է կատարվում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում հուզված նշեց երջանիկ հայրիկը:

Հարցին, թե ներքին որակական փոփոխություն զգո՞ւմ է արդյոք նոր, ավելի պատասխանատու կյանք տեղափոխվելու հետ կապված, Դելոն պատասխանեց.

«Ինձ թվում է, ես արդեն լրիվ ուրիշ մարդ եմ ու ինձ ճիշտ է թվում, որովհետև արդեն հայր եմ»:

Ի դեպ, Վահագն Ստեփանյանի խոսքով, որդին  նման է ևՙ իրեն ևՙ կնոջը, նաև վստահեցրեց, որ փոքրիկն ու մայրիկն իրենց շատ լավ են զգում:

Գեղեցիկ զույգը նորածին որդուն Նարեկ-Քրիստո են անվանել: Անդրադառնալով անվան ընտրությանը, նորաթուխ հայրիկը պատասխանեց.

«Կինս շատ էր ուզում, որ մեր տղային Նարեկ անվանենք, իսկ ես ցանկանում էի տղայիս Քրիստո անունը տալ, որը նշանակում է քրիստոնյա, այդպիսով մտածեցինք ու հասկացանք, որ կարող ենք մեր փոքրիկին երկու անուն տալ, հատկապես, որ շատ համահունչ են այս երկու անունները»:

Իսկ այն հարցին, թե Դելոն արդյոք չի՞ պատրաստվում կնոջ համար անակնկալ պատրաստել, երբ որդու հետ վերադառնան տուն, ասաց.

«Հիմա ինձ համար այնպիսի անակնկալ է եղել, որ անգամ չգիտեմ՝ ինչ անեմ տեղը լրացնելու համար»:

Life.panorama.am