Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը կրկին Հնդկաստանում էր։ Tert.am Life–ի հետ զրույցում Վարդանն ասել է, որ այս այցի շրջանակում հանդիպել է «Մերժվածը» հեռուստասերիալի Տապասիայի դերակատար Ռաշամի Դեսայի հետ։
«Այս անգամ մեր հանդիպումը «Տնից հեռու» ծրագրի շրջանակներում չէր։ Չեմ ուզում բացահայտել հանդիպման պատճառը։ Դա թող մնա անակնկալ, այն էլ գեղեցիկ անակնկալ»,– ասաց երգիչը։
Նրանց հանդիպումը կայացել է դերասանուհու տանը։ «Վաղուց էինք պլանավորում հանդիպել իրենց տանը, դեռ Հայաստանից։ Դրա համար մի գեղեցիկ հուշանվեր էի գնել Հայաստանի մասին։ Ուզում էի` իր բնակարանում, անպայման, լինի դա, որպեսզի ով հյուր գա, տեսնի»,– նշեց նա։
Վարդանը երբեք չի թաքցրել, որ տպավորված է Ռաշամիի մարդկային տեսակով։ «Ես իր համար խելագարվում եմ։ Հրաշք անձնավորություն է։ Քիչ էր մնում սիրահարվեի նրան»,– մեզ հետ զրույցում ասաց Վարդանը։ Իր էջում հրապարակած լուսանկարն էլ երգիչը մակագրել է. «Վարդան հանգստացի, սիրահարվել չկա»։
Այնուամենայնիվ, Վարդանը հերքում է սիրավեպ ունենալու լուրերը. «Սիրահարվածություն չկա, բայց դեմ չէի լինի»։) Երգիչը նշեց, որ իրեն գրավում է դերասանուհու` լավ մարդ լինելը։ «Այս կյանքում հազվադեպ են նման մարդիկ հանդիպում, այն էլ` նման ճանաչում ունեցող մարդիկ։ Ես երրորդ անգամ եմ հյուրընկալվում նրա բնակարանում և ամեն անգամ հրաշալի հանդիպում ենք ունենում։ Նա շատ հյուրասեր, հյուրընկալ մարդ է, որին չսիրել հնարավոր չէ»,– ասաց Վարդանը։
Ամբողջությամբ՝ life.tert.am