Կատալոնիայի ոստիկանությունը Twitter-ում հայտնել է օգոստոսի 17-ին Բարսելոնայում և Կամբրիլսում կատարված ահաբեկչական գործողությունների չորրորդ կասկածյալի ձերբակալման մասին:
«Ձերբակալված է վերջին ժամերին Բարսելոնայում և Կամբրիլսում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված չորրորդ մարդը»,-ասված է կատալոնիական ոստիկանության համառոտ հաղորդագրության մեջ: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ահաբեկչական գործողությունների կատարողները եղել են 12 մարդուց բաղկացած ահաբեկչական խմբի անդամներ:
Ըստ վերջին տվյալների՝ նրանցից հինգը ոչնչացվել են Կամբրիլսում ահաբեկչության փորձ կատարելիս, ներկայում չորսը ձերբակալված են, ևս երեքը ազատության մեջ են գտնվում: