ԱԱ-2019-ի նախընտրական փուլում բասկետբոլի Հայաստանի հավաքականի ելույթներին մեծ ուշադրությամբ հետևում են նաև եվրոպական ակումբները։
Հայաստանի ընտրանու առաջատար խաղացողներից Անդրանիկ Չրաբաշը մեկ տարվա պայմանագիր է կնքել Բելգիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Աալստար» թիմի հետ,- հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Նախկինում Անդրանիկը ելույթ էր ունենում ԱՄՆ-ի ուսանողական լիգայում՝ հանդես գալով «Բուտլեր Բուլդոգսի» կազմում։
ԱԱ-2019-ի ընտրական փուլում 23-ամյա Չրաբաշը 5 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում՝ միջինը վաստակելով 12,6 միավոր։
armsport.am