Ռուս գիտնականները, ուսումնասիրելով տարբեր դարաշրջաններում ապրած երախտավոր մարդկանց կենսագրությունը, բացահայտել են, թե շաբաթվա որ օրերին են ավելի հաճախ ծնվում տաղանդավոր մարդիկ։
Նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տաղանդավոր մարդիկ ավելի հաճախ ծնվում են երեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, չորեքշաբթի՝ օրվա առաջին կեսին ու շաբաթ օրերին։
Բացի այդ, տաղանդավոր մարդիկ հիմնականում ծնվում են փետրվար ամսին։
Միացյալ Նահանգների գիտնականներն ապացուցել են, որ անունը, որը ստանում է երեխան ծնվելուց հետո, կարող է լրջորեն ազդել նրա ողջ կյանքի վրա։ Անունը հատկապես ազդում է մարդու վերաբերմունքին փողի, սիրո, կարիերայի նկատմամբ։
Մասնագետները պարզել են, որ մարդիկ, որոնց անունները հեշտ արտասանվող են, ավելի հեշտ են շրջապատի հետ հարաբերություններ ստեղծում, ավելի հեշտ են աշխատանք գտնում։
Նրանք պարզել են, որ հեշտ արտասանվող անունն անմիջապես համակրանք է առաջացնում դիմացինի մոտ, նրանք ավելի հեշտ են կարիերա ստեղծում։
Գիտնականները պարզել են նաև, որ ղեկավարները նախընտրոում են պաշտոնում բարձրացնել իրենց անունից կրող աշխատողներին։