Չինաստանը աշխարհի ամենից ոչ կրոնական երկիրն է։ Այս մասին են վկայում WIN/Gallup International կազմակերպության կողմից անցկացված հարցման արդյունքները։ Հարցման մասնակիցների ընդամենը 9%-ն է իրեն համարել հավատացյալ. 67%-ը պատասխանել են, որ համոզված աթեիստ են։
Հարցումն անցկացվել է աշխարհի 68 երկրներում, 66 հազար հոգու շրջանում։
Ամենաաթեիստական երկրների շարքում Չինաստանին հաջորդում են Շվեդիան, Չեխիան եւ Միացյալ Թագավորությունը։ Շվեդիայում հարցվածների 18%-ը իրենց համարում են աթեիստ, եվս 55%-ը՝ ոչ հավատացյալ։ Չեխիայում աթեիստները 25% են, 47%-ը` ոչ հավատացյալ։ Միացյալ Թագավորությունում բնակչության 11%-ը աթեիստ է, 58%-ը` ոչ հավատացյալ։
Սակայն կան երկրներ, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը հավատացյալ են։ Թաիլանդում իրենց հավատացյալ համարում են բնակչության 98%-ը, Նիգերիայում՝ 97%-ը, Կոսովոյում եւ Հնդկաստանում՝ 94%-ը։
Հայաստանում իրենց հավատացյալ են համարել հարցվածների 92%-ը։ 4%-ը նշել են, որ հավատացյալ չեն, 2%-ը պատասխանել են, որ համզոզված աթեիստ են, 1%-ը դժվարացել է պատասխանել։