Դերասանուհի, երգչուհի, իսկ վերջին շրջանում ռեժիսորի մասնագիտությամբ զբաղվող Էնջլ Մարտիրոսյանն արդեն չորս տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում: Մեր վերջին զրույցից երկու տարի է անցել. թեման դերասանուհու ֆոտոշարքն էր, որ ներկայացրինք BlogNews.am-ի ընթերցողին: Էնջլն այս անգամ էլ նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է BlogNews.am-ին և խոսել իր գործունեության մասին: Sed S Photography-ի հետ սա նրանց առաջին աշխատանքն է , միասին դեռ վաղուց էին ուզում աշխատել: Էնջլն ասում է, որ շեշտը դրել են գեղեցիկի և նրա հոգեվիճակի վրա: Դիմահարդար՝ Armina Allure, վարսահարդար՝ Alina’s Total Makeover, զգեստը՝ Գայանե Մարտիրոսյանի:
«Մոտավորապես չորս տարի է, ինչ ԱՄՆ-ում եմ, և սա իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր: Իմ ձգտումները և նպատակները շատ են, բայց կարող եմ վստահ ասել, որ ճիշտ ճանապարհի վրա եմ: Այն փորձությունները, որոնց միջով անցել եմ և դեռ անցնում եմ, վստահ եմ՝ կբերեն նրան, ինչին ես ձգտում եմ»:
Վերջին շրջանում դերասանուհին, բացի ֆիլմում նկարահանվելուց, զբաղվել է նաև ռեժիսորի աշխատանքով. ասում է՝ այդ գործով դեռ մանկուց է ցանկացել զբաղվել. «Երբեք նման հնարավորություն չէր ընձեռնվել, բայց երկու տարի առաջ մեր ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Ադամյանը վստահեց ինձ և տվեց այդ հնարավորությունը, ինչը բավականին անսպասելի էր ինձ համար: Նկարահանվող ֆիլմը ընթացքի մեջ էր, և ես պետք է շարունակեի այն, այսինքն՝ հնարավորություն չունեի սխալվելու: Ինձ օգնեց այն փորձը, որը ես ձեռք էի բերել նկարահանումների հրապարակում: Կարծում եմ՝ ստացվեց, որովհետև հանդիսատեսի արձագանքն իսկապես դրական էր»:
Ամբողջությամբ՝ blognews.am