
Իսպանիայի Սաբադել քաղաքում ավարտվում է շախմատի վետերանների Եվրոպայի առաջնությունը: 50-ից բարձր տարիքային խմբի մրցաշարի եզրափակիչ տուրից առաջ միանձնյա առաջատար է Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը,- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հայաստանցի գրոսմայստերն 8 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Կես միավորով նրան զիջում է ռուսաստանցի միջազգային վարպետ Եվգենի Կալեգինը: Եվս հինգ շախմատիստներ ունեն 5.5-ական միավոր:
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուր, 51 մասնակից: Որոշիչ պարտիայում Մովսիսյանը սպիտակներով կխաղա Կալեգինի հետ:
armsport.am