Պորտուգալացի կախարդը պատմել է Ռոնալդուի անհաջողությունների պատճառի մասին
Advertisement 1000 x 90

Պորտուգալացի կախարդը պատմել է Ռոնալդուի անհաջողությունների պատճառի մասին

Պորտուգալացի կախարդ Ֆաֆեն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անիծված է,- հաղորդում է Goal.com-ը:

Նա կարծում է, որ հենց այդ պատճառով «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը խնդիրներ ունի հարկերի և որակազրկման հետ:

«Ռոնալդուն այժմ թույլ է հոգեպես և ֆիզիկապես: Հանդիպմանը մասնակցելու համար նա բաց է թողել հոր հուղարկավորությունը: Նա երկար ժամանակ չէր խոսում հոր հետ կենդանության օրոք, հրաժեշտ չի տվել նրան, և դա հսկայական էներգիա է բաց թողել:

Նման գործողությունները միշտ հետևանքներ են ունենում: Եթե Կրիշտիանուն և նրա ընտանիքը լավ կախարդ ունենար, ամեն ինչ կլիներ շտկել: Մեծ ուրախությամբ անվճար կօգնեմ Ռոնալդուին»,- ասել է Ֆաֆեն:

armsport.am