Վերջին շրջանում հետաքրքրությունը կրիպտովալյուտաների, մասնավորապես, բիթքոյնի նկատմամբ աճել է։ Սակայն ոչ բոլորը գիտեն՝ ինչ է բիթքոյնը և ինչով է այն տարբերվում սովորական փողից։
Բիթքոյնը (ինչպես և մյուս կրիպովալյուտները) էլեկտրոնային փող է, որն աշխատում է գաղտնագրման (կրիպտոգրաֆիայի) սկզբունքով։
Գլխավոր առավելություններից մեկն այն է, որ գնորդին և վաճառողին թույլ է տալիս գործարք կատարել՝ առանց միջնորդների։ Ամենատարբեր գործարքների ժամանակ բանկերը կամ պետական հաստատությունները որոշակի վճար են գանձում, իսկ կրիպտովալյուտաների դեպքում միջնորդներ չկան։
Կրիպտովալյուտան հնարավոր չէ կեղծել։ Բիթքոյնով կամ այլ կրիպտովալյուտաներով պահվող միջոցները հնարավոր չէ գողանալ կամ դնել արգելանքի տակ։
Ոմանք մտածում են, որ կրիպտովալյուտաների տարածումը վտանգավոր է, քանի որ այն դուրս է ֆինանսական կարգավորիչների ազդեցությունից և կարող է փլուզել համաշխարհային ֆինանսական համակարգը։ Մյուսները գտնում են, որ փոփոխությունները, որոնք կառաջանան կրիպտովալյուտաների տարածման արդյունքում, միայն դրական կլինեն համաշխարհային տնտեսության համար։
Այս կարճ տեսանյութը թույլ կտա ընդհանուր պատկերացում կազմել բիթքոյնի մասին։