
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն աշխարհի առաջին ռակետն է:
ATP-ն հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը, որտեղ Ռաֆայել Նադալը 7645 միավորով առաջին տեղում է: Իսպանացուն հաջորդում է բրիտանացի Էնդի Մայերը:
Լավագույն 10-յակում հաջորդաբար ընդգրկվել են նաև Ռոջեր Ֆեդերերը, Ստեն Վավրինկան, Նովակ Ջոկովիչը, Ալեքսանդր Զվերևը, Մարին Չիլիչը, Դոմինիկ Տիմը, Գրիգորի Դիմիտրովը և Կեի Նիսկորին:
Նադալը դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականում չէր եղել 2014 հուլիսից: