«Ո՞վ կարող է ճշգրիտ որոշել, թե որտեղ է ավարտվում անցյալը և սկսվում ներկան, և մանավանդ, երբ կսկսվի ապագան …Ո՞րն է սահմանը: Կյանքն այնքան կարճատև է… ամեն ինչ այնքան արագ է կատարվում, որ չես հասցնում մոռանալ… Մոռանալու համար առնվազն ևս մի կյանք է հարկավոր… Մանավանդ, երբ մոռանալու բան կա: Եվ հիշելու՜…»,-այս խոսքերը պատկանում են դերասանուհի, արձակագիր և պարզապես՝ գեղեցկուհի Անահիտ Թոփչյանին, ում ծննդյան 70 ամյակը լրանում է այսօր՝ օգոստոսի 21-ին:
Շնորհավորելով սիրված մտավորականին հոբելյանի առիթով՝ Asekose.am-ը ներկայացնում է փոքրիկ ակնարկ, որի նպատակը հայ ժողովրդի մտավորական սերուցքի երկու տաղանդաշատ անհատների, բայց ըստ էության մեկ միասնության՝ Անահիտ և Ալեքսանդր Թոփչյանների դիմանկարն է: Մեկը հայտնի դերասանուհի և արձակագիր, մյուսը հայտնի գրող ու թարգմանիչ, գրաքննադատ ու հրապարակախոս: