Վանկուվերից Քեթրին Քինգը և Ուեյն Ադամսը 25 տարի առաջ հասկացել են, որ երբեք չեն կարողանա իրենց թույլ տալ սեփական տուն գնել: Այդ խնդիրը լուծելու համար նրանք որոշել են կառուցել լողացող տուն, որը ժամանակի հետ վերածվել է փոքր կղզու:
Լողացող տան կառուցումը սկսվել է 1991 թվականին: Ուեյն Ադամսը կառուցման մեջ օգտագործել է միայն մետաղասղոց և մուրճ, առանց էլեկտրական սարքավորումների կիրառման:
Մինչև 2016 թվականը տունը մեծացել է՝ հասնելով 12 բաժինների, և իր մեջ ներառել է չորս ջերմոց, խոհանոց, արհեստանոց, գեղարվեստական պատկերասրահ, փարոս, ինչպես նաև պարասրահ: