
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Կարապետ Չալյանը և չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակներով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի առաջին մրցակիցը Կուբան ներկայացնող Յուրիսանդի Ռիոսին էր: Չալյանը հաղթեց 9:0 հաշվով:
Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից և 3:1 հաշվով առավելության հասավ Իրանը ներկայացնող Սալեհիզադեի նկատմամբ:
Ավելի վաղ Արթուր Շահինյանը (85 կգ) պարտվել էր 1/16 եզրափակիչում: Նրա մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Նիկոլայ Բարյակովն էր: Հավասար պայքարում հայ ըմբիշը 1:2 հաշվով զիջել էր մրցակցին: