
Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության հետևանքով հայ դիվանագետներ չեն տուժել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Սիրիայում Հայաստանի դեսպանության Twitter-ի պաշտոնական էջը: «Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության հետևանքով ՀՀ դիվանագետներն անվնաս են: Նախնական տվյալներով` տուժածների թվում հայեր չկան»,-նշում են դեսպանությունից:
Օգոստոսի 20-ին Դամասկոսում բացված միջազգային ցուցահանդեսին մասնակցում էր 43 երկրի ներկայացուցիչ, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելառուսի և այլ երկրների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում էր Սիրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հայ-սիրիական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։