Գայանե Ասլամազյանը` ամուսնու հետ որդու հարաբերությունների և Հայաստան վերադառնալու մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գայանե Ասլամազյանը` ամուսնու հետ որդու հարաբերությունների և Հայաստան վերադառնալու մասին. life.tert.am

Գարնանն ամուսնացած և ամուսնու` Ջիանի Օնչոյի հետ ԱՄՆ մեկնած հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը վերադարձել է Հայաստան։ Այստեղ նա հանդիպել է որդուն, որին չէր տեսել 6 ամիս։ Հայաստան վերադառնալուց հետո առաջին հարցազրույցը Գայանեն վստահել է Tert.am Life–ին և պատմել, որ սա հասուն տարիքում իր առաջին երկարատև բաժանումն էր հայրենիքից։

–Գայանե, ի՞նչ զգացողությամբ եք վերադարձել Հայաստան և ո՞ւր եք գնացել առաջին հերթին։

–Ինչքան էլ սիրուն տեղերում լինես, լավ ու բարի մարդկանց տեսնես, կարոտում ես քո երկիրը։ Այս ամենը այնքան եմ սիրում, այնքան ջերմ ու հարազատ է ամեն բան` բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ։ Փոքր տարիքում երկար ժամանակով մեկնել եմ երկրից, բայց հասուն տարիքում առաջին անգամ էի այսքան ժամանակով բացակայում երկրից։ 4 ամիսը, իրոք, շատ էր։

Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո որդուս և ընկերներիս գնացինք Վայք։ Եղանք Տաթևի վանքում, Խնձորեսկում և Հայաստանի այլ տեսարժան վայրերում։ Երևանում լինել դեռ չեմ հասցրել։ Այսօր եմ եկել Երևան։ Դեռ ընկերներիս էլ չեմ հանդիպել։

Տարօրինակ զգացողություն է, երբ Հայաստանում հանդիպում ու մի սեղանի  շուրջ նստում ենք Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Չեխիայից, Չինաստանից, Իտալիայից ժամանած հայերով. բոլորս հայ ենք, բոլորս սիրում ենք մեր հայրենիքը, բայց, չգիտես ինչու, տարբեր տեղերից պետք է գանք, հավաքվենք Հայաստանում։

Հայաստան եք վերադարձել առանց Ձեր ամուսնու։ Ինչո՞ւ։

–Ցավոք, նա գործեր ուներ, չկարողացավ գալ։ Հուսով եմ` դեռ կկարողանա  գալ։ Իսկ ես, այսպես, թե այնպես, պետք է գայի։ Ես չեմ գնացել ԱՄՆ` բնակություն հաստատելու նպատակով։

–Գայանե, Դուք միշտ նշում եք, որ մշտական բնակության չեք մեկնել ԱՄՆ։ Խոսում էիք օգոստոսին Հայաստան վերադառնալու մասին, սակայն հիմա ժամանակավոր եք այստեղ, ինչո՞ւ։

–Ես շատ եմ սիրում իմ երկիրը, ես այստեղ եմ կայացել։ Չգիտեմ` կյանքս ինչպես կդասավորվի, ոչ ոք չգիտի` վաղն իրեն ինչ է սպասվում, բայց իմ արմատներն էստեղ են, դժվար է հեռանալ։ Երկիր փոխելը հեշտ չէ։ Իմ գնալ–գալը միշտ պետք է լինի։ Եթե ամուսինս ԱՄՆ–ում է մեծացել և այնտեղի մտածողությունն ունի, ես այդ ամենն այստեղ եմ անցել։

–Կարելի՞ է ասել, որ հիմա լիարժեք երջանիկ եք։

–Մարդը լիարժեք երջանիկ է, երբ իր սիրած բոլոր մարդիկ կողքին են։ Իմ պարագայում դա դժվար է, որովհետև բոլոր բարեկամներս սփռված են աշխարհով` մայրիկս մշտապես Հայաստանում է, տղաս` Չինաստանում, եղբայրս` Մոսկվայում, ես` ճանապարհներին։ Եթե դա հաշվի չառնենք, երջանիկ եմ։

Որդուս շատ էի կարոտել, փետրվարից չէի տեսել տղայիս։ Շատ ջերմ, կարոտած հանդիպում էր։ Ես սովորաբար ցույց չեմ տալիս իմ  էմոցիաները, բայց չեմ կարող թաքցնել, որ այս դեպքում զգացմունքները շատ բուռն էին։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր