Մոտ 10 տարվա դադարից հետո Վարդան Սարգսյանը կրկին իր լսարանին կներկայանա որպես երգիչ։ Նրա նոր` «Աղջիկները շատ տարբեր են» երգի երաժշտության հեղինակն Էդգար Ալեքսանյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։ Տեսահոլովակը նկարահանվել է Հնդկաստանում, իսկ հերոսուհուն մարմնավորել է «Մերժվածը» հեռուստասերիալում Տապասիայի դերակատար Ռաշամի Դեսային։
«Շատ լավ, հիթային երգ է։ Հաշվի առնելով հնդկական մոտիվների հանդեպ սերը մեր երկրում` հուսով եմ` նաև ճանաչում կունենա։ Երաժշտությունը հնդկական է, ուստի` տեսահոլովակը պետք է նկարահանվեր Հնդկաստանում, հերոսուհին էլ լիներ դերասանուհիներից որևէ մեկը։ Շատ մեծ ջանքերից հետո նկարահանվեց Ռաշամին»,– Tert.am Life–ին ասել է նա։
Վարդանը երբեք չի թաքցրել, որ շատ է սիրում Ռաշամիին և զարմանալի չէ, որ հենց նա է դարձել երգչի տեսահոլովակի հերոսուհին։ «Ես իր համար խելագարվում եմ։ Երբ առաջին անգամ հանդիպեցինք, ինձ մոտ տպավորություն էր, որ կարող է սիրահարվեմ։ Հրաշք անձնավորություն է»,– ասաց երգիչն ու հավելեց, որ դերասանուհին համաձայնել է անվճար նկարահանվել իր տեսահոլովակում։
Ամբողջությամբ՝ life.tert.am