Greatpicture.ru-ն գրում է, որ կենդանակերպի այս նշանների կին ներկայացուցիչների համար տղամարդիկ խենթանում են։
Կարիճ։ Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները կարող են գիրք գրել այն մասին, թե ինչպես է հարկավոր քայլել, խոսել, գեղեցիկ տեսք ունենալ, գրավել տղամարդուն։ Գրավիչ տղամարդու հանդիպելու դեպքում նա գիտի՝ ինչպես է հարկավոր նրան առանձնացնել ամբոխից։ Եվ սա տեղի է ունենում շատ ավելի վաղ, քան տղամարդը կհասցնի նկատել այլ կնոջ։ Կարիճները չեն սիրում ձանձրալի զուգընկերների, մեծ էներգիա ունեն, սիրում են լավ աշխատել և ուրախանալ։
Կարիճների հետ երբեք չեք ձանձրանա, բայց կցանկանաք առավել հանգիստ, հավասարակշռված կյանք ունենալ։ Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները լուրջ են վերաբերվում սիրուն։ Նա կարող է հավատարիմ սիրեկան լինել, ով ձեզ կպաշտպանի մյուսներից, ձեզ համար կպայքարի ամենադժվար պայմաններում՝ թքած ունենալով մյուսների կարծիքի վրա։ Բաց մի թողեք նրանց և մի հանձնվեք։
Երկվորյակներ։ Այս կանայք կարող են փոխարինել մի ամբողջ հարեմի։ Ամեն անգամ նա նորովի կներկայանա ձեզ՝ ստիպելով հիանալ, զգալ խորհրդավորությունը։ Բացի այդ՝ նրանք ուշադիր լսում են, հետաքրքրություն ցուցաբերում զուգընկերոջ խնդիրների նկատմամբ։ Երկվորյակները սիրում են վերլուծել իրավիճակը, դրդապատճառներ գտնել ու խորհուրդներ առաջարկել։ Հեշտությամբ են ընկերական հարաբերություններ սկսում, բայց որպես կանոն՝ հետաքրքրված չեն երկարատև, առավել պահանջկոտ ընկերությամբ։ Շատ բան կանեն, որպեսզի ընկերները երջանիկ լինեն։ Պատրաստ է նույն պահին գնալ ուր ասես՝ չկշռադատելով դեմ և կողմ փաստարկները, բայց նաև ի վիճակի է նույնքան արագ կարևոր որոշումներ կայացնել։
Երկվորյակների համար բավական բարդ է երկար ժամանակ միևնույն գործն անել, քանի որ արագորեն տարվում են մեկ այլ բանով։ Ոչինչ այդքան չի հետաքրքրում նրան, որքան նոր որևէ բան։ Ադյունքում՝ նրանք հաճախ գործն ավարտին չեն հասցնում։ Նա իսկապես փորձում է, բայց ոչինչ չի ստացվում։ Երկվորյակներին հարկավոր է մտավոր համատեղելիություն զուգընկերոջ հետ, նա համաձայն չէ անհավասար իրավիճակի։
Առյուծ։ Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչների համար չկա ավելի կարևոր բան, քան իրենով տարված և իրենց հիացմունքն արտահայտող տղամարդիկ։ Միևնույն ժամանակ, միշտ չէ, որ Առյուծը սիրահարված է։ Նա ոչ միայն կարևոր տեղ պետք է զբաղեցնի զուգընկերոջ կյանքում, այլև միակը պիտի լինի։ Իհարկե, իրեն այդ սահմանափակումները չեն վերաբերում։ Նա ցանկանում է բացարձակ ազատ լինել նոր զոհի փնտրտուքներում։ Նրանք սիրում են մարդկանց, բայց էգոիստ են։ Նրանք սիրում են գերակայել, բայց հարգանք են վայելում։ Անհամբեր են, անկանխատեսելի, գրավիչ։ Հաճախ են սիրահարվում, բայց հազվադեպ են ընդունակ սիրել։
Նվիրված են նրանց, ովքեր սիրում են իրենց, իսկ երբ կապվածությունն անհետանում է, Առյուծը պարզապես հեռանում է։ Կարող են հաճախակի հայտնվել սիրային եռանկյունիում։ Երջանիկ է միայն այն դեպքում, երբ ուշադրության կենտրոնում է։ Զգացմունքային պոռթկման դեպքում հակված են դրամատիզմ հաղորդել իրավիճակին՝ խաղալով ողբերգության հերոսուհու կերպարը։ Առյուծը հաճախ է իրեն իդելական համարում, այդ պատճառով էլ հաճախ է հիասթափություն ապրում։ Սիրում են գումար ծախսել, հատկապես իրենց վրա։ Մյուս կանայք հաճախ են նախանձում Առյուծին, քանի որ բոլոր գրավիչ տղամարդիկ նրանց շուրջ են պտտվում։
Ջրհոս։ Չեն սիրում, երբ իրենց դիտարկում են՝ որպես սեքսուալ օբյեկտ։ Բարձր պահանջներ ունեն, որոնք չեն ձգտում իջեցնել։ Սիրելիից պահանջում են հարգել իրենց։ Զգացմունքային են, բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեն։ Հիմնականում ապրում են՝ հետևելով տրամաբանությանը։ Ընկերները ոգեշնչում են նրանց։ Սիրում են երեկույթներ և մարդկանց, իրենց հրաշալի են զգում հասարակության մեջ և պատրաստ են վերջին պահին առաջարկ ընդունել բոլոր նրանցից, ովքեր իրենց դուր են գալիս։ Հիմնականում ազնիվ են և բաց, չեն կարողանում սուտ խոսել։ Եթե սիրում են որևէ մեկին, հիմնականում նրա առաջ բացում են իրենց հոգին։ Կարող են նաև տղամարդկանց համար նախատեսված աշխատանք կատարել։
Քանի որ Ջրհոսները խելացի են, ցանկանում են իրենց փորձել մի շարք բնագավառներում։ Հումանիստ են, իսկապես հետաքրքրվում են համաշխարհային խնդիրներով։ Անտարբեր չեն մյուսների վշտի հանդեպ։ Միևնույն ժամանակ, փոխադարձ սեր ու հասկացված լինել չեն պահանջում։ Երբեմն այնքան են տարվում աշխատանքով, որ տեսադաշտից կորցնում են մարդկանց, ում համար այդքան ջանք են գործադրում։ Նույնիսկ, երբ հետաքրքրվում են մարդկանցով, իրենց հեռու և չեզոք են պահում։ Ուժեղ անհատներ են, ովքեր բավական քաջություն ունեն՝ մինչև վերջ տեր կանգնել իրենց համոզմունքներին։ Եթե Ջրհոսի ծրագրերը տապալվել են, նրանք դեպրեսիայի մեջ չեն ընկնում, քանի որ կարողանում են դասեր քաղել սեփական սխալներից։ Ձախողված գործը նրանց համար նույնքան կարևոր է, որքան այն գործը, որը հաջողություն է բերել, քանի որ դա սեփական ուժերը նորից փորձելու ևս մեկ կոչ է։ Երբեմն կարող են նաև կամակոր լինել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը