Mirkrasoty.life-ը գրում է, որ բոլոր ցանկություններն իրականանալի են։ Կախարդանք, էզոթերիկա, ճիշտ հոգեբանական տրամադրվածություն… կարող եք անվանել՝ ինչպես ցանկանում եք։ Կարևորն այն է, որ սա իսկապես արդյունավետ միջոց է։ Ձեզ հարկավոր է.
- ասեղ
- երկար թել
- որևէ իր
- երազանք և հավատ, որ այն իրականություն կդառնա։
Թելեք ասեղը՝ այդ ընթացքում ասելով ձեր ցանկությունը։ Հարկավոր է հստակ ձևակերպել այն, քանի որ կիրականանա այն, ինչ դուք կասեք։ Թելը պետք է բավականացնի 40 կարի համար։ Եթե այն չի բավականացնում, մի շարունակեք։ Նշանակում է՝ այս պահին ձեր երազանքի իրականացման ժամանակը չէ։
Մի կար արեք։ Ապա ասեղը մտցրեք կտորի մեջ և թողեք մեկ օր։ Հաջորդ օրը ևս մեկ կար արեք։ Կարերը պետք է անել իրար ետևից։ Կրկնեք սա 40 օր շարունակ, յուրաքանչյուր օր՝ մեկ կար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը