
boredpanda.com-ը ներկայացնում է նկարների գրքի հեղինակ, 6 ստեղծագործ երեխաների հայր Ահարոն Զենսին, որը նոր հետաքրքիր աշխատանքների հեղինակ է:
«Մի քանի ամիս առաջ ես ցուցադրեցի քարերը, փայտերը և տերևները, որոնց վրա իմ երեխաների հետ ես նկարել էի և դրանք տարածել քաղաքով մեկ` անցորդների ժպիտը առաջացնելու համար»,- նշում է Զենսը:
Նրա խոսքով՝ նախկինում իր 3 ավագ երեխաները և ինքը նկարում էին շուրջ 40 առարկա և թաքցնում քաղաքում: «Բայց այս անգամ իմ բոլոր վեց երեխաները և ես ծախսել ենք մեկ տարի` նկարելով ավելի քան 1000 քարերի վրա: Դա նման է I-Spy խաղին … կամ Pokemon GO-ի իրական տարբերակին»,- ավելացնում է հեղինակը: