
98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում հաղթեց ռուս Մուսա Եվլոևին 3:1 հաշվով և դարձավ Աշխարհի եռակի չեմպիոն:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը 8:0 հաշվով ջախջախել էր ուզբեկ Ռուստամ Ասակալովին, քառորդ եզրափակչում 6:2 հաշվով հաղթել վրացի Ռևազի Նադարեիշվիլիին, 1/8 եզրափակչում 10:1 հաշվով ջախջախել ամերիկացի Թրեյսի Հենքոկին, իսկ 1/16 եզրափակչում 3:1 հաշվով հաղթել իրանցի Սալեհիզադեին:
armsport.am