
Իսպանիայի Սաբադել քաղաքում ավարտվեց Եվրոպայի վետերանների առաջնությունը:
50-ից բարձր տարիքային խմբում հիանալի հաջողության հասավ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հռչակվեց Եվրոպայի վետերանների չեմպիոն:
Կանանց 50-ից բարձր խմբում հաղթող դարձավ Գալինա Ստրուտինսկայան:
65-ից բարձր տղամարդկանց առաջնությունում չեմպիոն դարձավ Ռենման Նիլս Գուստավը, իսկ կանանց 65-ից բարձր առաջնությունում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նոնա Գափրինդաշվիլին: