Knocker-up-եր կամ մարդ զարթուցիչներ. վերացած մասնագիտությունների շարքից. b4b.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Knocker-up-եր կամ մարդ զարթուցիչներ. վերացած մասնագիտությունների շարքից. b4b.am

Knocker-up կամ Knocker-upper: Ոչ բառացի թարգմանությամբ՝ մարդ-զարթուցիչ։

Այս մասնագիտությունն առաջացել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում արդյունաբերական հեղափոխության ժամանակ և պահպանվել մինչև նախորդ դարի 20-ական թվականները։

Ինչպես արդեն գլխի ընկաք, knocker-up-ի աշխատանքը մարդկանց առավոտյան արթնացնելն էր։

Ազդանշան տալու համար նրանք օգտագործում էին փայտեր, մուրճեր, ձողեր, որոնցով թակում էին հաճախորդների դռներն ու պատուհանները։ Բարձր հարկերում ապրողներին արթնացնելու համար օգտագործում էին եղեգնից երկար ձողեր, կամ խողովակի միջոցով ոլոռով կրակում էին պատուհաններին։

Նրանք չէին դադարում թակել դուռը կամ պատուհանը, քանի դեռ չէին համոզվել, որ տանտերն արթնացել է։

Իրենց աշխատանքի համար knocker-up-երը ստանում էին շաբաթական մի քանի պենս։

Այս աշխատանքով զբաղվում էին հիմնականում տարեց մարդիկ, արդյունաբերական խոշոր քաղաքներում (ինչպես, օրինակ, Մանչեսթերում):

b4b.am