Իտալիայից փաստաբանը դատի է տվել Emirates ավիաընկերությանը այն բանի համար, որ 9-ժամյա թռիչքի ժամանակ «անհարմարություն է զգացել» ավելորդ քաշ ունեցող հարևանի պատճառով, հայտնում է Arabian Business-ը:
Փաստաբանը պահանջել է 3 հազար դոլար` ներառյալ Քեյփթաունից Դուբայ թռիչքի փոխհատուցումը:
Նրա խոսքերով` նրա գեր հարևանը զբաղեցրել է նրա տեղի մի մասը, որի պատճառով փաստաբանը խնդրել է իրեն տեղափոխել, սակայն ինքնաթիռի աշխատակիցները հայտարարել են, որ ազատ տեղ չկա և ներողություն չեն խնդրել:
Ավիաընկերության կողմից մեկնաբանություններ չեն ստացվել: