Չնայած դեռ 2009-ին Ալլա Բորիսովնան ի լուր աշխարհի հայտարարեց, որ հեռանում է բեմից, մեկ է, նա դեռ երգում է և բեմ է բարձրանում: Բաքվում կայացած «Жара» փառատոնին նրա հայտնվելը մեծ աղմուկ բարձրացրեց, և կազմակերպիչ Էմին Աղալարովը կարողացավ համոզել Պրիմադոննային բեմ բարձրանալ: Այն էլ ինչ զգեստով…
Պուգաչովան բեմ էր բարձրացել վարդագույն թափանցիկ դեկոլտե զգեստով: Դիզայներ Ալիշերի հեղինակած զգեստը ավելի էր երիտասարադացրել Պրիմադոննային: Ըստ Ալիշերի միայն կիսաշրջազգեստի համար օգտագործվել է 60 մետր ցանց, իսկ շորը լրիվ պատրաստվել է մեկ օրվա ընթացքում:
mixic.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը