Դասական ոճի ըմբիշ, Ռիո 2016–ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը պատմել է մարզիկի առաջիկա ծրագրերի մասին։
«Հիմա մեր չեմպիոնը Հայաստանում է։ Նա նախատեսում է գտնել համապատասխան տարածք` Ստեփանակերտում հունահռոմեական ոճի ըմբշամարտի անվճար դպրոցի համար, որը նա նախատեսում է բացել 2018 թ.–ին, իսկ օգոստոսի 30–ին տեղի կունենա Միհրանի հարսանիքը»,– ասել է Գալստյանը «Մոսկովսկի կոմսոմոլեցին»։ Միհրան Հարությունյանի ընտրյալը երգչուհի, պարուհի Բեբիա Մակտինան է՝ Աբխազիայից։ Նրանք պաշտոնապես իրենց հարաբերությունները գրանցել էին ապրիլին։