«Մտածում էի` ավելի մեծ կերևամ, բայց չօգնեց». Մարինկա Խաչատրյանը` նոր հեռուստասերիալի համար մազերի գույնը փոխելու մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Մտածում էի` ավելի մեծ կերևամ, բայց չօգնեց». Մարինկա Խաչատրյանը` նոր հեռուստասերիալի համար մազերի գույնը փոխելու մասին. life.tert.am

Աշնանային եթերաշրջանում «Շանթ» հեռուստաընկերությամբ կմեկնարկի երիտասարդական  նոր հեռուստասերիալ, որտեղ խաղում են Մարինկա Խաչատրյանը, Դավիթ Աղաջանյանը, Մարիամ Ադամյանը, Իննա Խոջոմիրյանը և այլք։ Հեռուստանովելի սյուժեն ծավալվում է քոլեջի ուսանողների շուրջ։

Tert.am Lifeի հետ զրույցում Մարինկան ասաց, որ այս ֆիլմում առաջին անգամ մարմնավորելու է բացասական հերոսուհու։ Դերասանուհու համար հետաքրքիր է այս դերը, քանի որ  նորովի է ներկայանալու. մինչև այս հեռուստադիտողները նրան տեսել են համեստ, խելոք աղջկա կերպարով, որը հաճախ արտասվում է, ինչպես հատուկ է հայկական հեռուստասերիալներին։

«Ֆիլմում կար նաև խելոք աղջկա կերպար, ինչպիսին սովորաբար մարմնավորել եմ, սակայն ռեժիսորի հետ որոշեցինք, որ այս կերպարս պետք է տարբերվի մինչև այս խաղացածս դերերից։ Ինձ համար սա առանձնահատուկ աշխատանք է, քանի որ մինչև այս խաղացածս բոլոր դերերից տարբերվող կերպար եմ ունենալու։ Հերոսուհիս վատ աղջիկ չէ, սակայն ունի բացասական գծեր։ Մի քիչ գոռոզ, մեծամիտ, թիթիզ աղջիկ է, որը պետք է բոլորից տարբերվի, լավ հագնվի։ Նա ունի սիրած էակ, որի համար պայքարում է»,– ասաց Մարինկան։

Մարինկան այս հեռուստասերիալում կներկայանա արտաքին փոփոխությամբ։ Նա հրաժարվել է մազերի բնական գույնից և բացացրել այն։ «Մտածում էի` այդպես ավելի մեծ կերևամ, բայց դա էլ չօգնեց։) Առօրյայում մեծ երևալու խնդիր չունեմ, բայց կերպարիս համար, կարծում եմ, պետք էր փոփոխություն։ Առօրյայում շատերը նույնիսկ չեն նկատում, որ ներկել եմ մազերս, բայց կերպարիս հագուկապի ու արտաքին տեսքի հետ դա ընդգծվում է», նկատեց նա։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր