«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 23-ին, ժամը 09.00-ի դրությամբ ծխացող օջախների հետմարման աշխատանքները շարունակվում են: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նախորդ օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացվել է արգելոցի տարածքի օդային հետախուզություն:
Հետմարման աշխատանքներին մասնակցել է 45 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 34 աշխատակից: Հայտնաբերել է ծխացող 100 օջախ, որոնք բոլորը մարվել են: