Օգոստոսի 15-ին Ռոման Աբրամովիչը և Անջելինա Ջոլին հայտարարեցին իրենց նշանադրության մասին: Նրանց պսակադրությունը տեղի կունենա սեպտեմբերին Մոսկվայում, Քրիստոս Փրկչի տաճարում, իսկ արարողությունը կգլխավորի միտրոպոլիտ Կիրիլը: Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, պսակադրությանը ներկա է լինելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն իբրև հարսանեկան նվեր նորապսակներին ապխտած գայլաձուկ է նվիրելու:
«Մենք երջանիկ ենք: Ես վաղուց էի համակրում Անջելինային, նաև իմացա, որ Բրեդ Փիթից բաժանվելուց հետո, ինձ տեսնել է ուզում… միանգամից գործի անցա»,- ասել է Աբրամովիչը «Зависть 24» հեռուստաալիքին,- «Նա հրաշալի մայր է: Միասին մենք ունենք 16 երեխա: Դա խնդիր չէ, հանգիստ կվայելենք մեր ծերությունը»:
Ինչպես հաղորդել է Աբրամովիչը, Ջոլին վաղուց է ուզել հիմնվել Ռուսաստանում, որը մեծ հոգևոր ներուժի երկիր է: Նա նաև ասել է, որ ցանկանում է Իգոր Շուվալովից գնել Խամովնիկի շրջանը իր նոր և մեծ ընտանիքի համար, փոխարենը պատրաստ է նրան զիջել Լոնդոնի կեսը…
Տոնակատարությանը, որը տեղի կունենա մոսկովյան ռեստորաններից մեկում ներկա են լինելու ռուսական վերնախավի վառ ներկայացուցիչները. Ելենա Միզուլինան, Նիկոլայ Բասկովը, Վերա Բրեժնևան, Կրասնոդարի դատավոր Ելենա Խախալևան:
Անջելինա Ջոլին NBC-ին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ երբեք չի մտածել ռուս փեսացուի մասին: Բայց Ռոմանը իր խարիզմայով և հաշվեհամարներով գերել է նրան: «Փիթից հետո ես լրիվ մենակ էի, 8 երեխան ձեռքիս: Ոչ մի հնարավորություն չունեի ընտանիքս պահելու համար…»,- ասել է Ջոլին: Նա նաև ասել է, որ կփոխի ազգանունը և հպարտությամբ կկրի նոր՝ Անջելինա Աբրամովիչ-Ջոլի անունը և ազգանունը:
Հ.Գ. Բնականաբար, չենք ստիպում, որ հավատաք այս տեղեկատվությանը, բայց միայն պատկերացրեք, թե որքան գրավիչ միություն կարող է լինել: Իսկ ի՞նչ կլինի որ, եթե նման միություն իսկապես լինի…
trendru.net
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը