Ինչու է Լիդուշիկը որոշել գնալ Հայաստանից. armlur.am
Advertisement 1000 x 90

Ինչու է Լիդուշիկը որոշել գնալ Հայաստանից. armlur.am

Երգչուհի Լիդուշիկը վերջերս բոլորեց 18 տարին: Երբեմնի փոքրիկ երգչուհին արդեն չափահաս աղջիկ է, որն այժմ կառուցում է ապագայի ծրագրեր: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լիդուշիկը պատմել է առաջիկա ծրագրերի և արտերկրում ուսում ստանալու ցանկության մասին:

–Լիդուշի՛կ, տևական ժամանակ է՝ պասիվ եք:

-Սեպտեմբերին ունենք համերգային շրջագայություններ, տեսահոլովակներ, բայց դեռ հստակ բաներ որոշված չեն, ինչպես նաև ունենք արտերկրից հրավերքներ, որոնք դեռ հաստատված չեն: 2014թ. մենահամերգից հետո ցանկություն ունեմ ևս մեկ անգամ մենահամերգ ունենալ Հայաստանում:

-Գիտենք, որ ցանկություն ունեք կրթությունն արտերկրում շարունակելու: Ո՞ր երկրում կցանկանաք միաժամանակ ապրել և սովորել: 

-Որտեղ ուզում է լինի, կրթությունս հաստատ երաժշտական ուղղությամբ կշարունակեմ, գուցե ընտրեմ ռեժիսուրա կամ դերասանի մասնագիտություն, բայց հաստատ կընտրեմ այնպիսի մասնագիտություն, որը կօգնի ինձ երգարվեստում: Ճիշտ է՝ ցանկությունս մեծ է դրսում սովորելու, բայց հստակ դեռ չեմ որոշել՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, թե Ռուսաստանի Դաշնությունում: Դրա հետ միասին մտածում եմ Հայաստանից գնալը, արդյո՞ք չի խանգարի իմ գործունեությանը, եթե ես դրսում սովորեմ: Չգիտեմ, դեռ մեկ տարի ունեմ՝ լիովին կողմնորոշվելու համար:

-Ձեր պրոդյուսինգով զբաղվում է Ձեր տատիկը: Արդյո՞ք անհամաձայնություն լինում է Ձեր մեջ, և ի՞նչ լուծում են դրանք ստանում: 

-Շատ հարցերում կարող եմ լինել ավելի ինքնավստահ, ավելի ինքնուրույն, երբ տատիկս իմ կողքին է: Նրա հետ միշտ հանգիստ եմ, հաճելի է, երբեմն առանց իր ներկայության ոչինչ չի ստացվում: Իհարկե, գործնական առումով վեճեր լինում են, որին ներկա է լինում իմ ամբողջ ստեղծագործական թիմը, և, ի վերջո, երկար քննարկումներից հետո գալիս ենք ընդհանուր հայտարարի:

Լիդա Եղիազարյան

armlur.am

 



Նման նյութեր