Թուրքիայում զինվորական կարգով թաղել են «Կիպրոսի հերոս» հայազգի Մուրադ Միհրանին
Advertisement 1000 x 90

Թուրքիայում զինվորական կարգով թաղել են «Կիպրոսի հերոս» հայազգի Մուրադ Միհրանին

Ստամբուլի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում է տեղի ունեցել հայազգի Մուրադ Միհրանի հոգեհանգիստը, ով 1974-ին թուրքական բանակի կողմից մասնակցել է ռազմական գործողություններին Կիպրոսում և ճանաչվել «Կիպրոսի հերոս»:

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Մուրադ Միհրանը  Ստամբուլում հայտնի է եղել նաև որպես ոսկերիչ: Նա թաղվել է Մալըքլըի հայկական եկեղեցում, և թաղումը տեղի է ունեցել զինվորական կարգով` պատվո պահակախմբի ուղեկցությամբ:

Մուրադ Միհրանի դագաղը եկեղեցի է բերվել պատվո պահակախմբի զինվորների կողմից, որից հետո հայ հոգեւորականները հոգեհանգստի արարողություն են կատարել։