Ավելի քան 46 000 դոլար՝ էլֆի նմանվելու համար (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ավելի քան 46 000 դոլար՝ էլֆի նմանվելու համար

Արգենտինացի Լուիս Պադրոն ավելի քան 46 000 դոլար է ծախսել տարբեր պլաստիկ վիրահատությունների համար, որոնց միջոցով  ցանկացել է էլֆ դառնալ, գրում է Daily Mirror-ը: 26-ամյա երիտասարդն արդեն վիրահատել է քիթը, ծնոտը, ինչպես նաև հատուկ վիրահատության միջոցով փոխել աչքերի գույնը:

Բացի այդ, նա ամեն ամիս շուրջ 5 000 դոլար է ծախսում մաշկի ու մազերի գույնը բացացնելու համար:

Մոտ ապագայում տղան պատրաստվում է փոխել ականջների ձևը, հեռացնել մի քանի կողոսկր, փոխել աչքերի կտրվածքն ու երկարացնել վերջույթները: