TMZ պարբերականի տվյալներով՝ կանադացի երգիչ Ջասթին Բիբերը Մյունխենի գիշերային ակումբում դարձել է հարձակման զոհ: Հարձակվողը եղել է հաստատության այցելուներից մեկը:
Երեկույթի ընթացքում երիտասարդը փորձել է իր կողմը գրավել երգչի ուշադրությունը, և երբ նրանց հայացքները հանդիպել են, անծանոթը բռունցքով հարվածել է Ջասթինի դեմքին: