Ոչ ամուսնացել եմ, ոչ էլ պատրաստվում եմ. Մերի Մարտիրոսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ոչ ամուսնացել եմ, ոչ էլ պատրաստվում եմ. Մերի Մարտիրոսյան. life.panorama.am

Դերասան Հովհաննես Ազոյանի նախկին կնոջ` դիմահարդար Մերի Մարտիրոսյանի հարսանեկան լուսանկարները իսկական իրարանցում են առաջացրել համացանցում: Մինչ շատերը շտապում են ենթադրություններ անել ու ասեկոսեներ հյուսել` Մերիին կրկին ամուսնացնելով, Life.panorama.am-ը զրուցեց նրա հետ ու պարզեց նոր ֆոտոշարքի մանրամասները:

«Սա սովորական ֆոտոշարք էր, ընդամենը դիմահարդարման, վարսահարդարման և լուսանկարչի գովազդ: Չեմ ուզում այս ֆոտոշարքը երկար խոսելու թեմա դառնա, սրանք ուղղակի նկարներ են, ոչ ամուսնացել եմ, ոչ ամուսնանում եմ, ոչ էլ պատրաստվում եմ, հետևաբար լուսանկարները կապ չունեն հարսանիքի հետ»,- շեշտեց Մերի Մարտիրոսյանը:

Ի դեպ` թեհրանցի լուսանկարիչ Ամին Հոսեինին նախկինում կրկին հարսանեկան ֆոտոշարք է իրականացրել նաև դերասանուհի Գայանե Ավետիսյանի հետ, որի մասին Life.panorama.am-ը պատմել է: Մերի Մարտիրոսյանի խոսքով, եթե լուսանկարիչը տեղացի լիներ, չէր համաձայնի աշխատել.

«Ամին Հոսեինին օտարերկրացի լուսանկարիչ է ու Հայաստանում չի աշխատում: Նրանից առաջարկ ստացա որպես մոդել ներկայանալու և համաձայնեցի, քանի որ դրսի մասնագետ էր. հայերի հետ չեմ աշխատում»,- ավարտեց դիմահարդարը:



Նման նյութեր