Մերկ զույգին անգիտակից վիճակում հայտնաբերել են սադոմազոխիստական պրակտիկայի երկրպագուների միջոցառման ավարտից մեկ օր հետո:
Ողբերգությունը տեղի է ունեցել բրիտանական սեքս փառատոնի՝ Flamefest-ի ժամանակ որն ընթացել է Թանբրիջ Ուելս (Քենթի կոմսություն) շրջանում: Հիմնական ծրագրի ավարտից մեկ օր անց վարձկալած քոթեջներից մեկում անգիտակից վիճակում հայտնաբերել են մերկ տղամարդու և կնոջ, հայտնում է Life.ru-ն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները: Կնոջն ուշքի բերել հաջողվել է, նա ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել: Բայց նրա 50-ամյա զուգընկերը մահացել է զույգին հայտնաբերելուց մի քանի ժամ հետո:
Daily Star-ը հայտնում է, որ մահացածի մարմնի վրա բռնի մահվան հետքեր չեն գրանցվել, նրա օրգանիզմում չի հայտնաբերվել նաև ալկոհոլ կամ թմրանյութ: Լրագրողները տղամարդու մահն անհասկանալի են բնութագրել:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Flamefest փառատոնին մոտ 250 մարդ է մասնակցել: Մասնակիցներից յուրաքանչյուրը 600 ֆունտ սթերլինգ (մոտ 800 դոլար) է վճարել բնության գրկում էքստրեմալ զվարճանքների համար: Միջոցառումն ամբողջությամբ փակ էր, այնտեղ պատահական մարդիկ չեն եղել, նշել են կազմակերպիչները: