
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook Live առցանց-կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ շատ է կարոտել Վրաստանը:
«Ես շատ եմ փոխվել, արդեն չեմ դիմում ռիսկի այնպես՝ ինչպես առաջ: Անձամբ ես շատ եմ փոխվել, ինչպես փոխվել է Վրաստանը, սակայն չպետք է փոխվի գլխավոր հաստատուն մեծությունը՝ արագ զարգացումը: Ամենագլխավորը՝ ես կարոտում եմ ձեզ, իմ խաղողի այգին, Անակլիան, կարոտում եմ Բաթումը, կարոտում եմ բոլորին՝ բացի Իվանիշվիլիից»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: