MEN. Մխիթարյանը ստիպեց Մոուրինյուին փոխել կարծիքը նրա մասին
Advertisement 1000 x 90

MEN. Մխիթարյանը ստիպեց Մոուրինյուին փոխել կարծիքը նրա մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին է անդրադարձել Manchester Evening News պարբերականը:

«Այժմ Մխիթարյանը հիմնական կազմի ֆուտբոլիստ է: Վերջին խաղերում Մոուրինյուն փոխարինել է Մատային և Ռեշֆորդին՝ դաշտում թողնելով Հենրիխին՝ հասկանալով, որ թիմի 22 համարը կարող է «կրակել» ցանկացած պահի:

Պորտուգալացի մասնագետը սկսել է թիմը կառուցել Պոլ Պոգբայի՝ ընթացիկ մրցաշրջանում ավելացնելով Լուկակուին և Մատիչին: Մխիթարյանն իր հերթին խաղին ավելացնում է մարտավարական ճկունություն. լինի դա 3-5-2, 4-3-3 կամ 4-2-3-1 սխեման:

Հայ կիսապաշտպանին գնել էին ուժեղացնել աջ եզրը, սակայն նախամրցաշրջանային խաղերը և առաջնության երկու հանդիպումները թույլ տվեցին Ժոզեին գնահատել, թե որքան արդյունավետ է Միկին դաշտի կենտրոնում: Դա ստիպեց Մոուրինյուին փոխել իր կարծիքը Մխիթարյանի մասին»,- գրում է պարբերականը:

armsport.am