Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Օլիմպիական խաղերի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Շատ ուրախ եմ, որ դարձել եմ աշխարհի եռակի չեմպիոն: Հաղթանակից հետո չեմ զրուցել վրացի ըմբիշի հետ, սակայն բոլորը տեսել են, թե ինչ է կատարվել Վրաստանում: Իմ կարծիքով, Փարիզում ամեն ինչ ապացուցեցի:
Հաղթելուց չեմ հոգնել: Պատրաստվում եմ մինչև Տոկիոյի Օլիմպիական խաղերը հաղթել բոլոր մրցաշարերում, որտեղ մասնակցելու եմ»,- ասել է Ալեքսանյանը:
armsport.am