Թրամփը Հիլարիի հետ բանավեճին առաջին շարքի հրավեր է հատկացրել Բիլ Քլինթոնի նախկին սիրուհուն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թրամփը Հիլարիի հետ բանավեճին առաջին շարքի հրավեր է հատկացրել Բիլ Քլինթոնի նախկին սիրուհուն

1930607_39656195420_3883_n

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Facebook-յան իր էջում գրում է. «Մի քանի ժամից ԱՄՆ նախագահական ընտրությունների ամենադիտարժան 90 րոպեների ականատեսն ենք լինելու։

Այն կարող է սկանդալային լինել։ Բանն այն է, որ օրեր առաջ Քլինթոնի նախընտրական շտաբից հաստատել էին, որ Հիլարին դեբատներին մասնակցելու համար առաջին շարքի հրավեր է ուղարկել Թրամփի անզիջում քննադատ Մարկ Կուբանին։ Սրա նպատակը Թրամփին հունից հանելն է եղել, քանի որ Մարկի և Դոնալդի ջրերը երբեք մի առվով չեն հոսել։
Բայց Թրամփը Թրամփ չէր լինի, եթե հակահարված չհասցներ, այն էլ գոտկատեղից ցածր։

14484936_10154486595040421_6241988012610275489_n

Թրամփը իր հերթին առաջին շարքում նստելու հրավեր է ուղարկել Հիլարիի ամուսնու նախկին սիրուհի Ջենիֆեր Ֆլոուերսին։ Բիլլ Քլինթոնը հաստատել էր 1998-ին՝ իր տասնամյա կապը Ջենիֆերի հետ։

Քլինթոնի նախընտրական շտաբը մտածում է, թե ինչպե՞ս վարվել անկանխատեսելի Թրամփի հետ, քանի որ Ջենիֆերի ներկայությունը Հիլարիին ուղղակի հոգեբանորեն կկործանի։ Չի բացառվում, որ հաջորդ դեբատներին Թրամփը հրավիրի նախագահ Բիլ Քլինթոնի նախկին օգնական Մոնիկա Լևինսկուն»։



Նման նյութեր