Դիարբեքիրի քրդաբնակ Հազրոյի շրջանում ապրող 76-ամյա տարեց կինը բողոքել է ոստիկանների կողմից մշտական ճնշումների ենթարկվելու համար։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, տարեց կնոջ թոռները ահազանգել են խմբագրություն, որ իրենց տատին ենթարկվում է ոստիկանների ու զինվորականների ճնշումներին։ Նրանք շեշտել են, որ ամիսներ առաջ թուրքական ոստիկանությունն ու զինվորականները Հազրոյի շրջանում հատուկ գործողություն են սկսել, որի ժամանակ խուզարկել են իրենց 76-ամյա տատի տունը։
«Խուզարկության ժամանակ Աստվածաշունչ են գտել և տատիին հարցրել, նրա հայ լինելու մասին։ Տատին շեշտել է, որ ինքը մահմեդական է և մշտապես Ղուրան է կարդում, սակայն երբեմն թերթում է Աստվածաշունչը։ Դրանից հետո ոստիկանների հետ ինչ-որ անձիք են եկել, ովքեր սկսել են տատիի հետ հայերեն խոսել՝ փորձելով իբր բացահայտել ծպտյալ հայի»,-նշել են թոռները։