«Տաշի շոուի» 5-ամյակի համերգին մեծ անակնկալ է սպասվում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Տաշի շոուի» 5-ամյակի համերգին մեծ անակնկալ է սպասվում

Հոկտեմբերի 8–ին Կրեմլում կկայանա «Տաշի շոու»–ի հոբելյանական համերգը, որին ներկա կլինեն հայկական շոու բիզնեսի հայտնի դեմքերը`  Արմենչիկը, Սիլվա Հակոբյանը, Թաթան, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Արամեն, Միհրան Ծառուկյանը,  Սոֆի Մխեյանը, Սուպեր Սաքոն, Սպիտակցի Հայկոն, Մարգարիտա Պոզոյանը, Մարտ Բաբայանը, Լիլիթ Կարապետյանը, Սևակ Խանաղյանը, Նարեկ Բավեյանը, Գաբի Գալոյանը, Գրիգորի Եսայանը, Սոնան, Արա Մարտիրոսյանը, Հռիփսիմե Հակոբյանը և այլք։ Կլինեն հյուրեր նաև արտերկրից` Սոսո Պավլիաշվիլին, Բոսսոնը,  Понаехали խումբը և այլք։

Միջոցառումը վարելու են «Ֆուլ հաուս»– դերասանները։ Երաժշտական ծրագրից բացի կլինեն նաև մանրապատումներ Աշոտ Ղազարյանի, Մկրտիչ Արզումանյանի, Անդրանիկ Հարությունյանի և Ռաֆայել Երանոսյանի մատուցմամբ։

Աստղային կազմի առումով մեծ փոփոխություններ չկան, սակայն կազմակերպիչները խոստանում են հետաքրքիր շոու ծրագիր։ Համերգի կազմակերպիչ «Euromusic Entertainment» ընկերության տնօրեն Տարոն Պողոսյանը Tert.am Life-ին ասաց, որ ներկաներին մեծ անակնկալ է սպասվում, սակայն անակնկալը գաղտնազերծել չցանկացավ։

«Երեկոն հագեցած կլինի լավ երաժշտությամբ և հումորով։ Հանդիսատեսը ձանձրանալու րոպե անգամ չի ունենան։ Կինոյի, երաժշտության, հումորի վարպետները հանդիսատեսին կներկայացնեն շոու ծրագիր, որը նրանք կհիշեն ամբողջ կյանքում»,– ասաց նա և հավելեց, որ, ընդհանուր առմամբ, կունենան մոտ 50 հյուր Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ–ից և Եվրոպայից։

Միջոցառումը նախատեսվում է մոտ 5 ժամ։ «Տաշի շոուն» կցուցադրվի հունվարի 1–ին` «Արմենիա» հեռուստաընկերության եթերում։

life.tert.am