«Սկզբում անտանելի բարդ էր». Արմինե Գաբրիելյանը` Փարիզում ապրելու և ամուսնու մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

«Սկզբում անտանելի բարդ էր». Արմինե Գաբրիելյանը` Փարիզում ապրելու և ամուսնու մասին. life.panorama.am

Արդեն երկու տարի է, ինչ «Եռաչափ սեր», «Քաղաքում», «Yere1», նաև «Ընտանեկան պատմություններ» նախագծերից հայտնի դերասանուհի Արմինե Գաբրիելյանն ապրում է Փարիզում, իսկ հարազատ երկրից հեռանալու միակ պատճառը սիրելի ամուսնու կողքին ապրելն է: Life.panorama.am-ը դերասանուհու հետ խոսել է ընտանեկան և աշխատանքային կյանքի մասին, ու նաև պարզել, թե ինչպես է ստեղծագործում օտար երկրում:

Արմինեինչպե՞ս ստացվեցոր մշտական բնակությամբ տեղափոխվեցիք Փարիզ:

-Ուսումս ավարտելու և սիրելի մասնագիտությամբ զբաղվելու ընթացքում, այնուամենայնիվ, հստակ հասկանում էի ընտանիք ունենալու կարևորության մասին: Ամուսինս ապրում էր Փարիզում, հետևաբար ես էլ մշտական բնակությամբ տեղափոխվեցի Փարիզ ու այստեղ ապրում եմ արդեն երկու տարի:

Ամուսինն ինչպե՞ս է վերաբերվում Ձեր մասնագիտությանը:

-Ամուսինս բավականին նորմալ է վերաբերվում իմ մասնագիտությանը:  Այստեղ` Փարիզում,  խաղում եմ ներկայացումներում, անգամ «Դերասանի վարպետություն» եմ դասավանդում «Նռանի» հայ մշակույթի դպրոցում: Այստեղ երեխաները սովորում են գրել, կարդալ հայերեն, ինչպես նաև խաղում են ներկայացումներում: Իսկ ամուսնուս կողմից արժանանում եմ միայն ու միայն խրախուսման:

-Ի՞նչն եք ամենաշատը կարոտում հայրենիքից: Եվ, առհասարակ, կարոտն ինչպե՞ս եք փորձում հաղթահարել:

-Կարոտել բառը չի կարող լիովին նկարագրել իմ հոգեվիճակը: Շատ կարոտում եմ ընտանիքս, ընկերներիս, թատրոնս, դերերս: Ամբողջ կյանքում ապրել եմ իմ Հայաստանում ու այստեղ լինելով` կարոտում եմ ամենաանհեթեթ բաներն անգամ: Հայաստանում ինձ համար ամեն ինչ տաք էր ու այդ ջերմության քաղցն ինձ տանջում է: Հաղթահարել չի լինի երբեք, պետք է միայն համակերպվել:

– Հետաքրքիր է նաև, հետևո՞ւմ եք Հայաստանում Ձեր կոլեգաների աշխատանքին ու առհասարակ այստեղի անցուդարձին:

Անխոս ամեն օր, ամեն ժամ, ճիշտ է ֆեյբուքյան տիրույթում, բայց մեծ ուրախությամբ հետևում եմ ընկերներիս և միշտ արձագանքում եմ:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր