Կառավարության պահուստային ֆոնդից 150 մլն դրամ կհատկացվի Բնապահպանության նախարարությանը՝ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների և այլ միջոցառումների կատարման համար: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ գումարի շրջանակում միջոցներ կհատկացվեն նաև «Դիլիջան» ազգային պարկին՝ երեք տեղամասերի պահպանությունը մասնավոր պահնորդական ծառայության միջոցով իրականացնելու համար:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ սա պահպանությունը մասնավոր ընկերությանը պատվիրելու առաջին փորձն է: «Իրավապահ բոլոր մարմիններն զգուշացված են, Դիլիջանում հատուկ հսկողություն ենք սահմանում: Պետք է մոնիթորինգ իրականացնենք, պիլոտային այս ծրագրի արդյունավետությունը գնահատելու համար»,- ասաց վարչապետը: