Հայաստանում կստեղծվի Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն
Advertisement 1000 x 90

Հայաստանում կստեղծվի Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն

Կառավարությունն ընդունեց «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ կենտրոնի գործունեության նպատակը կլինի նպաստել հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:

«Արդյունքում ակնկալվում է ավելացնել Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ծրագրերին ՀՀ-ում գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և առանձին գիտնականների մասնակցության ծավալները, զարգացնել «Հորիզոն 2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակում համագործակցությունը», – ասաց նախարարը: