
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը: Իբրահիմովիչի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր: Նա հանդես կգա 10 համարի մարզաշապիկով:
Շվեդ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում մասնակցել է 46 հանդիպման և դարձել է 28 գոլի հեղինակ: Իբրահիմովիչն այս շրջանում ապաքինվում է վնասվածքից: