Սեպտեմբերի 8-ին ավարտվում է «Առաջնորդները» հեռուստասերիալը, որը, ըստ ռեյթինգի, Հայաստանի ամենադիտվող հեռուստասերիալն է։ Նախագծի պրոդյուսեր,սցենարիստ և գլխավոր դերակատար Դիանա Գրիգորյանը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ այն մեծ հաջողություն ունեցավ։
«Սա իմ հերթական հաջողված սերիալներից մեկն էր, ինչի համար շատ ուրախ եմ։ Ինչպես միշտ, աշխատեցի շատ լավ վարպետների հետ, ունեմ դերասանական և տեխնիկական լավ անձնակազմ, որոնց շատ շնորհակալ եմ։ Ես ունեցա լավ նախագիծ, որը և՛ Յութուբում, և՛ հեռուստատեսությունում գրանցեց ռեկորդային թվեր։ Վերջին սերիան համացանցում չկա. հեռուստադիտողը դա կարող է դիտել Արմենիա TV–ի եթերում»,– ասաց նա։ Անդրադառնալով զարգացումներին` սցենարիստը նշեց, որ անսպասելի և հետաքրքիր լուծումներով սերիա է սպասվում։
Ամբողջությամբ՝ life.tert.am