Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Ֆուտբոլիստը մրցանակը ստացել է ՈւԵՖԱ-ի մրցանակաբաշխության և Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում պորտուգալացին մասնակցել էր 13 հանդիպման` դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը և կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:
armsport.am