Վարդարը կամային հաղթանակ տարավ և նվաճեց ԵԼ-ի խմբային փուլի ուղեգիր, այլ արդյունքներ (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վարդարը կամային հաղթանակ տարավ և նվաճեց ԵԼ-ի խմբային փուլի ուղեգիր, այլ արդյունքներ

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ օֆ փուլի պատասխան խաղում Ստամբուլի «Ֆեներբախչեն» Շյուքրյու Սարաջօղլու» ստադիոնում ընդունեց մակեդոնական «Վարդարին»:

Հանդիպումն ավարտվեց «Վարդարի» կամային հաղթանակով: Երկու խաղերում գրանցված արդյունքում (1:4) Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեցին մակեդոնական ակումբի ֆուտբոլիստները:

Խաղին մասնակցեցին նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը: Վերջինս հանդիպման վերջնամասում դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, Բարսեղյանն աչքի ընկավ հուժկու հարվածով, որի արդյունքում գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից:

Նշենք, որ Եվրոպա լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա վաղը` օգոստոսի 25-ին, որի ընթացքում հայտնի կդառնա նաև Եվրոպա լիգայի 2016/17թթ. խաղարկության լավագույն ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Պոլ Պոգբան, Զլատան Իբրահիմովիչը և Հենրիխ Մխիթարյանը:

Բարսեղյանի գոլային փոխանցման տեսանյութը` ստորև.

«Ֆեներբախչե»-«Վարդար»` 1:2

Գոլերը` Նոյշտեդտեր (61) – Ջիգաուրի (68), Գլիգորով (90+4)

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«ԱԵԿ Լառնակա»(Կիպրոս)-«Վիկտորիա Պլզեն»(Չեխիա)` 0:0 

(առաջին խաղը` 1:3, Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճում չեխական ակումբը)

«Դինամո Կիև»(Ուկրաինա)-«Մարիտիմու»(Պորտուգալիա)` 3:1

(առաջին խաղը` 0:0, Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճում ուկրաինական ակումբը)

«Ալեքսանդրիա»(Ուկրաինա)-ԲԱՏԷ(Բելառուս)` 1:2

(առաջին խաղը` 1:1, Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճում բելառուսական ակումբը)

«Մաքաբի Թել Ավիվ»(Իսրայել)-«Ալթախ»(Ավստրիա)` 2:2

(առաջին խաղը` 1:0, Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճում իսրայելական ակումբը)

«Ռեդ Բուլ Զալցբուրգ»(Ավստրիա)-«Վիիտորուլ»(Ռումինիա)` 4:0

(առաջին խաղը` 3:1, Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճում ռումինական ակումբը)

«Շերիֆ»(Մոլդովա)-«Լեգիա»(Լեհաստան)` 0:0

(առաջին խաղը` 1:1, Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճում մոլդովական ակումբը)

«Էստերսունդ»(Շվեդիա)-ՊԱՕԿ(Հունաստան)` 2:0

(առաջին խաղը` 1:3, Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճում շվեդական ակումբը)

«Սուդուվա»(Լիտվա)-«Լուդոգորեց»(Բուլղարիա)` 0:0

(առաջին խաղը` 0:2, Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճում բուլղարական ակումբը)

armsport.am