Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի՝ սեպտեմբերի 21-ից սկսած առցանց ստորագրահավաքին արդեն միացել է նախատեսված 2500-ից 2213 անհատ և կազմակերպություն: Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը նախաձեռնել է «Արդարադատություն Հայաստանում» անունը կրող ստորագրահավաքը, որին միացած սփյուռքում և Հայստանում գործունեություն ծաված այլ հայտնի հայեր հավաքականորեն հավատարմութուն են հայտնել Հայաստանում անհապաղ փոփոխության և արդարության հաստատմանը:
Նկատի ունենալով 2016 գարնանը և ամռանը տեղի ունեցած ցնցումները և բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցին մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների, ստորագրահավաքի նախաձեռնողներն ասում են ո՛չ համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին, որոնք նպաստել են շարունակական անկարգություններին։
Նախաձեռնության անդամներն ասում են այո՛ բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների հիմնարար պահպանմանը և պաշտպանությանը, արդար և թափանցիկ ընտրություններին ուղղակի ներգրավվածությանը, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին, արդար աշխատավարձերին, իշխանությանհավասարազոր տարանջատմանը, ազատ մամուլին և թշվառների պաշտպանությանը։
«Մենք ասում ենք այո՛ շոշափելի, ժողովրդավարական փոփոխություններին, Հայաստանի քաղաքացիների հետ քաղաքացիական ներգրավվածության միջոցով: Որպես հայերի համաշխարհային համայնք, մենք կցանկանայինք, որ Հայաստանի քաղաքական առաջնորդները մարմնավորեն սկզբունքայնություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն, կարեկցանք, արդյունավետություն և տեսլական մտածողություն, Հայաստանի ժողովրդի հրատապ և ակնկալվող կարիքները հոգալու համար և այդպիսով ապահովել հավասար, արդար և կառուցողական ուղի դեպի իրական ժողովրդավարությունը որտեղ յուրաքանչյուր ձայնկարևոր է: «Արդարադատություն Հայաստանումը» դա մտահոգված հայերի համաշխարհային կոալիցիա է, ովքեր հավատում են Հայաստանի ժողովուրդի հետ համերաշխությանը և նրան որ անհրաժեշտ է ներկա լինելով հանդես գալ որպես ականատես և դիտորդ ազատ և արդար ընտրությունների, միևնույն ժամանակ ակտիվորեն ներգրավելով Հայաստանի բնակչությանը, այսպիսով նպաստելով մեր ժողովրդի ներկային և ապագային։ Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որը արժանի է մեր ժողովրդի տոկունությանը ու հասնել այդ նպատակին: Հաշվի առնելով մեր եզակի արժեքները և բնավորությունը, Հայաստանը կարող է և պետք է դառնա հնարավորությունների, ստեղծագործության, ժողովրդավարության և հույսի երկիր, մի տարածաշրջանում որը հղի է քաոսով։ Այլընտրանքը անհավատալի է»,- ասված է ստորգրահավաքի կոչում։